Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նաիրա Զոհրաբյան. Սյունիքի Ճակատեն համայնքի բնակիչներին զգուշացրել են, որ գյուղն Ադրբեջանի տարածք է դառնալու

Նաիրա Զոհրաբյան. Սյունիքի Ճակատեն համայնքի բնակիչներին զգուշացրել են, որ գյուղն Ադրբեջանի տարածք է դառնալու
22.12.2020 | 22:12

Նիկոլ Փաշինյանի համար բոլորը մեղավոր են, բացի իրենից, ինքը մեղավորներ փնտրում է իրենից դուրս՝ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջովհանրահավաքում ասաց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մանիպուլյատոր դավաճանն ասում է` տեսեք, ես մեղավոր չեմ, այս վարչատարածքային բաժանումն է, որ հիմա թուրքերը GPS-ով վերցնում են Հայաստանի տարածքները։ Նիկոլ, դու ստախոս ես: Հայաստանի և ցանկացած պետության սահման որոշվում է «Պետական սահմանի մասին» օրենքով, բայց այդ սահմանազատումը չկա»,-ասաց նա և նշեց, որ միայն միջազգային պայմանագրով կարող է վերջնականապես որոշվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը:
«Քիչ առաջ ինձ գրեցին Ճակատեն համայնքի բնակիչները, ասում են, որ հենց հիմա համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքն Ադրբեջանի տարածք է դառնալու և պետք է հանձնեն: Ահա այսպես, թուրքի GPS-ով Նիկոլ Փաշինյանը մետր առ մետր հանձնում է տարածքը»,– ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր է և հատ-հատ գիտի Սյունիքի բոլոր գյուղերը։


«Դուք տվել եք Իշխանասարի բարձրունքը, բոլոր ռազմավարական բարձրունքները: Նիկոլ Փաշինյան, դու Էրդողանի հետ ձեռք ձեռքի տված իրականացնում ես Էրդողանի «Մեծ Թուրանի» ծրագիրը: Նիկոլ, քո մեկ րոպե ավելի մնալը ջարդում է Հայաստանի պետականությունը, մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք, մենք Նիկոլին հանձնելու հայրենիք չունենք, նիկոլիզմը ամենավտանգավոր աղանդն էր, որ կոտրեց մեր երկրի ողնաշարը, բայց մենք չենք զիջելու, Նիկոլ, դու չես հաղթելու, դու «պառադի» վերածեցիր Եռաբլուրը»,- ավելացրեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրավիճակն իսկապես ծայրահեղ վտանգավոր է, քանի որ մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը: «Կարևոր չէ այս պահին որ քաղաքական ուժերն են հարթակում կանգնած, ում եք սիրում, ում չեք սիրում, ոտքի ելեք, եկեք այստեղ, որովհետև միայն մեր հավաքական ուժով մենք կարող ենք այս պատուհանի վարագույրի տակից թաքուն նայող վախկոտին հեռացնել: Նա ուզում է բախում, բախում չի ստանալու, նա ուզում է արյուն, ուզում է հային հանել հայի դեմ»,- ասաց նա և նշեց, որ այստեղ հավաքված մարդիկ իշխանության խնդիր չեն լուծում, այլ հայրենիքի փրկությունն են ուզում: «Մենք հաղթելու ենք սիրով իրենց ազատությանը»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ